Գվինեթ Փելթրոուն առաջարկում է «կեղտոտ հանգստյան օրեր» անցկացնել 3.5 հազար դոլարանոց սեքս-խաղալիքով (ֆոտո)  

5 դեկտեմբերի, 2018  23:45

Գվինեթ Փելթրոուն, որին պատկանում  է Goop սկանդալային կայքը, որոշել է նորից զարմացնել հասարակությանը՝ «կեղտոտ սեքսի» համար 4.2 հազար դոլար արժեքով սեքս հավաքածու ներկայացնելով:

Հավաքածուն, որը խորհուրդ է տրվում հանգստյան օրերին օգտագործել, ներառում է մերսման յուղ, վանիլի համով վեգանական քսուք (լուբրիկանտ), պահպանակաների հավաքածու, մարաբու արագիլի փետուրներով մատանի եւ մաքուր ոսկուց սեքս խաղալիք (24 կարատ):

 Այս հավաքածուն գնորդներին 4277 դոլար կարժենա, որից 3490-ը սեքս խաղալիքի գինն  է, իսկ 673 դոլարը՝ փետուրներով մատանու:

Ավելի վաղ դերասանուհին հայտնի էր դարձել 2017-ին հեշտոցի համար նախատեսված նեֆրիտից ձվերով: Դրանք խորհուրդ էր տրվում գիշերը հեշտոցի մեջ դնել մկանային տոնուսը եւ հորմոնալ հավասարակշռությունը բարձրացնելու համար: Զարմանալի չէ, որ նման բժշկությունն ԱՄՆ-ում սկանդալի պատճառ էր դարձել եւ Goop-ն անհիմն խորհուրդների քարոզչության համար 145 հազար դոլարով տուգանվել էր:  

Source: EXtra.ie

Photos: GOOP, LELOMEGA

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում